Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական վթար՝ Շիրակում, «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել, վարորդը չի փրկվել․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում 64-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդի մարմինը դուրս բերելու համար այդ պահին քննիչներն ու բժիշկները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարները։

Send