Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Երևանում. բախվել են 54 երթուղու ավտոբուս ու «Կամազ» բեռնատար․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:55-ի սահմաններում Արարատյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Կամազը» եղել է կայանված։
 

Send