Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ թույլ չի տա կրկնել Խրուշչովի սխալները

Blog Image

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել Լոնդոնում բնակվող նախկին մոդել Քսենիա Մաքսիմովայի դեմ՝ ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու համար։

- Անվտանգության ծառայությունը կշարունակի պայքարել Լոնդոնի այն ջանքերի դեմ, որոնք ուղղված են ռուսաստանցի արտագաղթյալներին Ռուսաստանի Դաշնության դեմ ահաբեկչական գործունեության մեջ ներքաշելուն;

- Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Մեծ Բրիտանիան ակտիվացրել է արտերկրում այսպես կոչված ռուսական ընդդիմությունը համախմբելուն ուղղված ջանքերը;

- ԱԴԾ-ն երկրից հեռացած և Կիեւի կողմն անցնելու պատրաստակամություն հայտնող ռուսաստանցիներին որակել է որպես «վլասովականներ 2.0»;

- Արտերկրում գործող՝ այսպես կոչված ռուսական ընդդիմությունը ներկայացնող խմբերը վերահսկվում են օտարերկրյա հետախուզական ծառայությունների կողմից;

- Լոնդոնը ձգտում է ստեղծել այնպիսի տպավորություն, թե ռուսական արտագաղթյալների շրջանում ձևավորվում է այլընտրանք, որն ի վիճակի է փոխարինել Ռուսաստանի իշխանությանը;

- ԱԴԾ-ն հայտարարել է, որ տեղյակ է բոլոր այն արտագաղթյալների ինքնության մասին, ովքեր իրենց ճակատագիրը կապել են Լոնդոնի հետ և ցանկանում են Ռուսաստանի պարտությունը․

- Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ թույլ չի տա կրկնել Խրուշչովի սխալները՝ կապված բանդերականների համաներման հետ։

Send