Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ջաջուռավան գյուղի 38-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 9-ին 38-ամյա տղամարդը Սպիտակ մտնող ճանապարհահատվածում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 235,3 գրամ կանեփանման զանգված։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանություն

Русский