Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Չեմ կարծում, որ նրանք պետք է լինեն ՆԱՏՕ-ում․ Վենսը՝ Ուկրաինայի մասին

Blog Image

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հանդես է եկել Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու դեմ։

«Նրանք [Ուկրաինան] ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Չեմ կարծում, որ նրանք պետք է լինեն ՆԱՏՕ-ում»,- հայտարարել է Վենսը 2WAY հարթակին տված հարցազրույցում։

«Որքանով ինձ հայտնի է, մենք Ուկրաինայի հետ պաշտոնական դաշինք չունենք։ Նրանք ՆԱՏՕ-ի անդամ չեն, և ես չեմ կարծում, որ պետք է լինեն։ Ես այն համարում եմ շատ արժանապատիվ, գեղեցիկ երկիր՝ բազմաթիվ հրաշալի մարդկանցով։ Մենք որոշ հարցերի շուրջ կհամագործակցենք, սակայն կլինեն նաև ոլորտներ, որտեղ մեր դիրքորոշումները կտարբերվեն»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսը նաև նշել է, որ Ուկրաինան չպետք է ռմբակոծի Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքները՝ մասնավորապես դիզելային վառելիքի հետ կապված օբյեկտները, քանի որ դա հանգեցնում է ամերիկացիների համար էներգակիրների գների բարձրացմանը։

Ըստ նրա՝ Կիեւը պետք է դադարեցնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին, քանի որ այդ գործողությունները հանգեցնում են ԱՄՆ քաղաքացիների համար վառելիքի գների աճին։

Send