Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հյուսիսային Կորեան ամեն տարի կավելացնի իր միջուկային զենքը

Blog Image

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն ամեն տարի կավելացնի իր միջուկային զենքը, ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ 

«Մենք պլանավորում ենք ամեն տարի հզորացնել ազգային միջուկային ուժերը և կգործադրենք բոլոր ջանքերը՝ միջուկային զենքի քանակը մեծացնելու, միջուկային հնարավորությունները զարգացնելու և դրանց կիրառման շրջանակը ընդլայնելու համար»,- ասել է երկրի ղեկավարը։

Ընը հավելել է, որ Հյուսիսային Կորեայի բանակն «անմիջապես կսկսի անողոք պատասխան հարձակում» թշնամական երկրների դեմ՝ երկրի ինքնիշխանության և անվտանգության շահերի խախտման դեպքում։

Send