Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Գայանե Ջումանովան հունվարի 3-ին դուրս է եկել իր բնակարանից և չի վերադարձել

Blog Image

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1986թ. ծնված Գայանե Ջումանովան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Նա հունվարի 3-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Send