Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Արաղչին ՄԱԿ-ի ղեկավարի հետ զրույցում հայտարարել է Հորմուզի նեղուցում «թշնամու նավերը» շրջափակելու օրինական իրավունքի մասին

Blog Image

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույց է ունեցել։

Արաղչին հայտարարել է Հորմուզի նեղուցում  իր երկրի՝ «թշնամու նավերը» շրջափակելու օրինական իրավունքի մասին:

Նախարարի խոսքով՝ Հորմուզի նեղուցում ոչ անվտանգ իրադրությունը «ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից օրենքի խախտման և ագրեսիայի ուղղակի հետևանք է»։ Նա նշել է, որ թշնամիներին և նրանց դաշնակիցներին պատկանող կամ նրանց հետ կապված նավերի տեղաշարժը կանխելը Իրանի՝ որպես ափամերձ պետության օրինական իրավունքն է։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով նավթի գինը կտրուկ աճել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար՝ սպառնալով հարվածել էներգետիկ ենթակառուցվածքներին։

Send