ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է հերթական կեղծիքի մասին։
«Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են հայկական բանկային ընկերությունների անունից իբր կազմակերպված խաղարկությունների գովազդներ, որոնց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։
Իրականում նման «խաղարկությունների» միջոցով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), որոնք հետագայում օգտագործվում են դրամական միջոցների հափշտակության նպատակով։
Կրկին անգամ հորդորում ենք Ձեզ՝
- չմասնակցե՛լ նմանատիպ խաղարկություններին,
- չանցնե՛լ կասկածելի հղումներով,
- չմուտքագրե՛լ անձնական կամ բանկային տվյալներ ոչ վստահելի կայքերում»,- ասվում է հաղորդագրությունում։

Русский