Թեհրանը դիմել է Վաշինգտոնին՝ զինված հակամարտությունը կարգավորելու բանակցությունների համար, սակայն ԱՄՆ-ն չի կարծում, որ Իրանը լուրջ է վերաբերվում դրան, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանիլայում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ:
«Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ միջնորդների միջոցով՝ աշխարհի այդ հատվածում տեղի ունեցողի հետ կապված տարաձայնությունները լուծելու համար բանակցությունների համար», - պնդել է նա: «Խնդիրն այն է, որ նրանք լուրջ չեն վերաբերվում բանակցություններին»:
Ռուբիոյի խոսքով` եթե Թեհրանը ցուցաբերի «լուրջ հանձնառություն» բանակցություններին, Վաշինգտոնը նույնը կանի: «Հակառակ դեպքում ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է իր և իր դաշնակիցների շահերը պաշտպանելու համար», - ընդգծել է պետքարտուղարը:
Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել էր լայնածավալ հարվածները Իրանի դեմ՝ մեղադրելով Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագրի պայմանները խախտելու մեջ։

Русский