Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

«Արարատ-Արմենիա»-«Շիրակ» ընդհատված հանդիպման նոր ժամանակացույցը հայտնի է

Blog Image

Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Արարատ-Արմենիա» — «Շիրակ» հանդիպումը, որն անավարտ էր մնացել մարզադաշտի լուսավորության խափանման պատճառով, կշարունակվի դեկտեմբերի 1-ին։

​Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի կունենա ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ավանի ակադեմիայում, և կմեկնարկի ժամը 14:00-ին։

​Նշենք, որ խաղը կվերսկսվի այն պահից, երբ ընդհատվել էր՝ 25-րդ րոպեի 14-րդ վայրկյանից։

Send