«Հրապարակ»-ը գրում է, որ իշխանությունները հպարտանում են ամերիկյան Ֆայրբըրդ AI-ի նախագծով՝ Հրազդանում արհեստական բանականության ՏՄԿ-ի կառուցմամբ և գրաֆիկական պրոցեսորների մատակարարմամբ, սակայն այն նաև գտնվում է ուժային կառույցների հատուկ դիտարկման ներքո։
ԱԱԾ-ն, ըստ պարբերականի, հաշվետվություն է ներկայացրել Անվտանգության խորհրդի գրասենյակին, ուր նշվում է, որ 2026 թ. ապրիլից Մեթյու Քրոուն չորս անգամ այցելել է կենտրոն։ Առաջին այցին նրան ուղեկցել է փոխնախարար Գևորգ Մելիքսեթյանը, հետո՝ ԱՄՆ դեսպանության այլ աշխատակիցներ, որոնք դիվանագիտական պաշտոններ չեն զբաղեցնում։
Նրա վերջին երկու այցելությունների ժամանակ կենտրոն է մուտք գործել նաև երկու բեռնատար՝ հատուկ հակահարվածային արկղերով սարքավորումներով։ Պարբերականի փոխանցմամբ, նման վերահսկողություն սովորաբար իրականացվում է, երբ խոսքը պաշտպանական օբյեկտի մասին է

Русский