Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Քահանաները հավատարմություն են հայտնում Մայր Աթոռին ու Գարեգին Երկրորդին

Blog Image

Քահանաները հայտարարություն են տարածում ու հավատարմություն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին։

 

Ես` Տեր Արտավազդ քահանա Սիմոնյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալին`  ազգիս Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին։ Միշտ հաւատարիմ` մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան օծեալ եւ սուրբ աջոյն: 

 

Ես՝ Տեր Սեպուհ քահանա Հակոբյանս , իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։  
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։ 

 

Ես՝ Տեր Արտակ քահանա Սուլթանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալ Վեհափառ Հայրապետին։ 
Խստորեն դատապարտում եմ մեր Մայր Եկեղեցին ու հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացը։ 

 

Ես` Տեր Արսեն քահանա Փահլևանյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր Գահակալին։ 
Սիրելիներ, այս ծանր օրերին հեռու վանենք մեզանից գայթակղություններն ու վիրավորանքները, աղոթենք մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար, քանի որ Աստծուց զորավոր ուժ գոյություն չունի։ 

 

Ես՝ Տեր Արամ քահանա Բաղումյանս, որդիական անվերապահ հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալ՝ ազգիս Վեհափառ Հայրապետին։ 
Կտրականապես դեմ եմ Եկեղեցին և մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։ 

 

Ես` Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանս, իմ անվերապահ որդիական խոնարհությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ 
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։ 

 

«Մեր միջից ելան նրանք,  բայց մեզնից չէին,  որովհետև, եթե մեզանից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային»։( Սուրբ Հովհաննես Առաքյալ) 
Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց,  ովքեր բարեփոխումների կեղծ քողի տակ  ցանկանում են թուլացնել ու կազմաքանդել Առաքելահաստատ Հայ Եկեղեցին։ Նրանք մնալու են ամոթով։  
Չարի բոլոր կապանքները փշրվելու են ։   
Ցավալի է, որ որոշ հոգևորականներ տրվելով գայթակղության՝ իրենց դուրս դրեցին մեր եղբայրությունից և դարձան գործիք պառակտման ամոթալի գործընթացի։ 
Ապաշխարեցե'ք և ետ դարձե'ք ձեր խոտոր ճանապարհից, վաղը ուշ է լինելու։ 
Եկեղեցին անպարտելի է։ 
Իմ որդիական սերն ու հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու ազգիս Վեհափառ Հայրապետին։ 
Աստված պահապան մեր ազգին և մեր ուխտապահ հոգևոր դասին։ (Տեր Մաղաքիա քահանա Օհանյան)

 

Send