Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Starlink արբանյակային կապի համակարգի ռազմական տարբերակի օգտագործման սահմանափակումներն Ուկրաինայում «դեռևս ուժի մեջ են»

Blog Image

Ուկրաինայում Starlink արբանյակային կապի համակարգի ռազմական տարբերակի օգտագործման սահմանափակումները դեռևս ուժի մեջ են։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրո Լիտվինը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին։

«Մենք տեսնում ենք նույն սահմանափակումները։ Այսինքն՝ դեռ ոչինչ չի փոխվել», — նշել է նա։

Լիտվինն այս մեկնաբանությունն արել է արձագանքելով ամերիկացի լրագրող Քեյթլին Դորնբոսի գրառմանը, որը մեկնաբանել էր այն տեղեկությունները, թե Թրամփը զանգահարել է Մասկին՝ խնդրելով վերացնել այդ սահմանափակումները։

Ուկրաինայի պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Սերհի Ստերնենկոն նույնպես նշել է, որ Starlink և Starshield արբանյակային համակարգերի օգտագործման սահմանափակումները լիովին չեն վերացվել։ Նա հայտնել է, որ թեև ուկրաինացի որոշ զինծառայողներ հայտնել են ծառայության վերականգնման մասին, մյուսները դա չեն հաստատել։

Այս սահմանափակումների մասին տեղեկություններն առաջին անգամ ի հայտ եկան հոկտեմբերի 14-ի գիշերը։ Ստերնենկոն հայտնել էր, որ կապն ընդհատվում է, երբ տերմինալները շարժվում են ժամում 160 կմ-ից բարձր արագությամբ։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ սահմանափակումներն ավելի են խստացել. զինծառայողների խոսքով՝ կապը կորչում է նույնիսկ ժամում 60–70 կմ/ժ արագության դեպքում։ «Financial Times»-ը, վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաների և զինծառայողների, գրել էր, որ այս խափանումները խոչընդոտում են անօդաչու թռչող սարքերի աշխատանքը, առաջնագծի ստորաբաժանումների մատակարարումը, նաև հակառակորդի թիկունքում թիրախների խոցումը։

Send