Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն առաջարկել է Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլո Բուդանովին։
Զելենսկին չի հայտարարել, թե ով կարող է փոխարինել Բուդանովին։
Զելենսկիի գրասենյակը նախկինում ղեկավարել է Անդրեյ Երմակը։ Նա հրաժարական է տվել նոյեմբերի 28-ին՝ կոռուպցիոն սկանդալի և իր գրասենյակում խուզարկությունների ֆոնին։

Русский