Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը մերժել է հակամшրտությունը դադարեցնելու ԱՄՆ առաջարկները

Blog Image

Իրանը մերժել է հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ԱՄՆ-ի 15 կետանոց առաջարկները և  իր   պայմաններն է ներկայացրել, հաղորդում է Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։

Հայտարարելով, որ պատերազմը պետք է դադարեցվի միայն իր պայմանների ընդունման դեպքում՝ Թեհրանը հրապարակել է իր պահանջներ՝ դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում ՝ ամբողջ Մերձավոր Արևելքում, մշակել կոնկրետ քայլեր, որպեսզի պատերազմն այլևս չկրկնվի, փոխհատուցել պատճառված վնասը, ճանաչել Թեհրանի իշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Send