Փարիզի դատախազության կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը երեքշաբթի օրը խուզարկություն է անցկացրել X սոցիալական հարթակի գրասենյակներում՝ 2025 թվականի հունվարին սկսված հետաքննության շրջանակներում։
Հետաքննությունը կապված է սոցցանցի ալգորիթմների մանիպուլյացիայի և տվյալների ապօրինի արդյունահանման կասկածների հետ։
Փարիզի դատախազությունը հայտարարել է, որ դադարեցրել է X-ի օգտագործումը պաշտոնական հրապարակումների համար։
Առաջիկայում գերատեսչությունը նախատեսում է տեղեկատվություն հրապարակել LinkedIn-ում և Instagram-ում, որոնք համապատասխանաբար պատկանում են Microsoft-ին և Meta-ին։

Русский