Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նեթանյահուն հայտարարել է 1967 թվականից ի վեր ամենախոշոր ռազմական գործողության մասին

Blog Image

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություն սկսել Հորդանան գետի արևմտյան ափին:

Նեթանյահուն նշել է, որ այս գործողությունը կլինի ամենախոշորը 1967 թվականի «Վեցօրյա պատերազմից» ի վեր, որի արդյունքում Իսրայելը վերահսկողություն հաստատեց Հորդանան գետի արևմտյան ափի նկատմամբ, որը նախկինում եղել է Հորդանանի վարչական կառավարման ներքո։

«Պաշտպանության նախարար Կացը և ես վերահսկել ենք Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) կողմից Հրեաստանում և Սամարիայում [Հորդանան գետի արևմտյան ափի իսրայելական անվանումը] իրականացվելիք շատ լայնածավալ գործողության պլանավորումը։ «Վեցօրյա պատերազմից» ի վեր նման մասշտաբի գործողություն չի եղել։ ԻՊԲ-ն պատրաստ է իրականացնել այն։ Մենք կորոշենք ժամկետը, սակայն գործողությունը տեղի կունենա շուտով», - հայտարարել է հրեական պետության ղեկավարը։

Send