Չինաստանի նախագահ Սի Ծինպինը սեպտեմբերի 24-ին կայցելի Միացյալ Նահանգներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Բնապահպանության գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք խոսեցինք արհեստական բանականության մասին, երբ ես Պեկինում էի, և կրկին կխոսենք դրա մասին», - ասել է նախագահը։
Սիի այցը կլինի Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարած այցի պատասխանը։ Ամերիկայի նախագահը մայիսին այցելել էր Չինաստան։ Նա այցը անվանել է «հսկայական հաջողություն»։ Չինական կողմը հայտնել է գագաթնաժողովից ստացված «նշանակալի արդյունքների» մասին։

Русский