Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գրենլանդիայի ապագան Գրենլանդիայի և Դանիայի ժողովուրդների պատասխանատվությունն է. Եվրահանձնաժողովի նախագահ

Blog Image

Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն լիակատար համերաշխություն է հայտնում Դանիայի Թագավորության և Գրենլանդիայի ժողովրդի հետ նրանց սուվերենիտետի հարցում։

«Մենք ցանկանում ենք հստակորեն կրկնել, որ Գրենլանդիայի ապագան Գրենլանդիայի և Դանիայի ժողովուրդների պատասխանատվությունն է. ոչ ոք դրա հետ կապ չունի։ Տարածքային ամբողջականությունը, սուվերենիտետն ու սահմանային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ են», - Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում ասել է ԵՀ նախագահը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ «Արկտիկան դարձել է այն վայրերից մեկը, որտեղ բախվում են աշխարհաքաղաքականության տեկտոնական թիթեղները»։

«Ահա թե ինչու մենք անմիջականորեն ներգրավված ենք այստեղ տեղի ունեցողի մեջ։ Ահա թե ինչու մենք պատրաստում ենք ԵՄ նոր արկտիկական ռազմավարություն, որը կներկայացվի այս աշնանը։ Այն կուրվագծի մեր տեսլականը Արկտիկայի և Եվրոպայի հյուսիսային հարևանության հետ ավելի ամուր գործընկերության համար», - նշել է ֆոն դեր Լայենը։

«Գրենլանդիան Եվրոպայի համար շատ ավելին է, քան պարզապես գործընկեր։ Դուք հուսալի ընկեր եք։ Դուք ռազմավարական դաշնակից եք»,- ընդգծել է նա։

Send