Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Թբիլիսիում Ադրբեջանի նախագահն ու Վրաստանի վարչապետը խոսել են նաև Հայաստանի մասին

Blog Image

Այսօր Հարավային Կովկասում ձևավորվում է բոլորովին նոր իրավիճակ, և այնտեղի երկրները չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը։ Ցավոք, աշխարհի տարբեր մասերում խաթարվում է խաղաղությունը, անվտանգությունը, անդորրը և կայունությունը, ինչը հանգեցնում է արյունալի բախումների, պատերազմների, տառապանքների և կորուստների, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Նմանատիպ իրավիճակ ժամանակին գոյություն ուներ նաև Հարավային Կովկասում։ Սակայն այսօր Հարավային Կովկասն արդեն վերածվում է խաղաղության, անդորրության, անվտանգության և համագործակցության տարածքի», - նշել է Ալիեւը։

Ադրբեջանի նախագահն ասել է, որ աշխատանքներ են տարվում տրանսպորտային միջանցքների ընդլայնման ուղղությամբ։

Միջին միջանցքն անցնում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով, և որ այն Բաքվի համար կարևոր տրանսպորտային զարկերակ է։ Լրացուցիչ ջանքեր են գործադրվում և կգործադրվեն դրա ընդլայնման համար։

Կոբախիձեն իր հերթին ասել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է խաղաղ համակեցությանը, կառուցողական համագործակցությանը և տարածաշրջանում նոր նախաձեռնություններին, նաև ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։

Ըստ Վրաստանի վարչապետի՝ անկախության տարիների ընթացքում Վրաստանը և Ադրբեջանը բազմիցս հաստատել են իրենց հուսալի գործընկերների կարգավիճակը, մասնավորապես՝ միջազգային էներգետիկ և տրանսպորտային նախագծերում։

 

Send