Թուրքիան ակտիվացրել է դիվանագիտական շփումները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Սև ծովում նոր հացահատիկային միջանցքի բացման վերաբերյալ, գրել է Economim-ը։
Թուրքիայի ծովային առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Թամեր Կիրանը հայտարարել է, որ հանդիպել է տրանսպորտի փոխնախարար Դուրմուշ Ունուվարի և նախարարության պատվիրակության հետ։
Նախարարի տեղակալը նրան տեղեկացրել է հացահատիկի գործարքի վերաբերյալ «ինտենսիվ քննարկումների» մասին, սակայն որոշման կայացման հստակ ժամանակացույց դեռևս չկա։

Русский