Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Blog Image

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 37 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Ա.Ա.-ին օժանդակելու՝ 2025-2026 թվականներին հավաքներին մասնակցելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներին նյութապես շահագրգռելուն, ինչպես նաև Ա.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:

Այս պահի դրությամբ ձերբակալվել է 25 անձ, որոնց վերաբերյալ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվում դատարան: Մյուս մեղադրյալների վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:

Նախաքննության փուլում կատարված 50-ից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անձանց գումարներ բաժանելու, արտերկրում բնակվող՝ ՀՀ քաղաքացիություն և ընտրելու իրավունք ունեցող անձանց կոնտակտային տվյալների վերաբերյալ ցուցակներ, քաղաքացիների հավաքագրումների, կոնկրետ անձանց՝ կատարված «բարեգործությունների» վերաբերյալ հաշվետվություն տալու մասին փաստաթղթեր:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ՔԿ

Send