Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով․ եղանակի տեսություն

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (15.05.-20.05.2026թ.)

   

Երևան քաղաքում՝
Մայիսի 15-ի ցերեկը, 16-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`
Մայիսի 15-ի ցերեկը, 16-ին և 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-18-ին և 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 16-ի և 17-ի գիշերը և առավոտյան ժամերին տեղումները առանձին լեռնային շրջաններում կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին`արևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, մայիսի 17-18-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

 

Երևան քաղաքի մայիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        32.0°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա               6.4°C (1960թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       17.3°C

Send