Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Տարածաշրջան

Թուրքիան ու Հայաստանը համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի վերաբերյալ

Blog Image

Թուրքիան ու Հայաստանը համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտուր սկսելու վերաբերյալ, հայտնել են թուրքական աղբյուրները։

Բեռները կպահպանեն իրենց սկզբնական արտահանման կարգավիճակը ողջ ճանապարհորդության ընթացքում։

Կողմերը այս քայլը կատարում են հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Երկրների միջև ուղիղ ավիաբեռնափոխադրումներ արդեն մեկնարկել են։

Թուրք-հայակական բիզնեսի զարգացման գործադիր խորհրդի փոխնախագահ Նոյան Սոյակի խոսքով՝ «որոշումը կայացվել է որոշ ժամանակ առաջ, և տեխնիկական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ էին»։ Նա նշել է, որ նոր սխեման 10-15%-ով կնվազեցնի թուրքական ընկերությունների համար լրացուցիչ ծախսերը։

Նախկինում երկրների միջև բեռնափոխադրումները կարգավորվում էին Վրաստանում միջնորդների միջոցով և դասակարգվում որպես «վերաարտահանում»։

Send