Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Blog Image

Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Օդեսայի և Նիկոլաևի նավահանգիստներում գտնվող թիրախներին, ինչպես նաև ուկրաինական բանակի համար բեռներ ու ռազմամթերք տեղափոխող նավերին, հայտարարել է  Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օրվա ընթացքում բարձր ճշգրտության զենքերով ու հարվածային անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Օդեսայի նավահանգստում գտնվող ռազմական պահեստներին, որոնցում պահվում էին կապի սարքավորումներ և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր։ Հարվածներ են հասցվել նաև Նիկոլաևի նավահանգստում գտնվող զինապահեստին, որտեղ սպառազինություն և ռազմական տեխնիկա էր պահվում, նաև ռազմական տեխնիկա տեղափոխող նավին»,- նշել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։

ՌԴ ՊՆ-ից հավելել են նաև, որ Սև ծովում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմամթերք տեղափոխող նավ։

Send