Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Հայկազ Մկրտչյանի եղբայրը՝ Էմիլ Զավենի Մկրտչյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկազի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը։
«Երեկ լույս աշխարհ եկավ հարազատ եղբայրս՝ ԷՄԻԼ ԶԱՎԵՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԸ։
ՀԵՐՈՍ ՀԱՅԿԻ ԵՂԲԱՅՐԸ
Աստված պահապան լինի քեզ, մեր փոքրիկ, հրաշք եղբայր։
Շնորհակալ եմ, Տե՛ր, որ լսեցիր մեր աղոթքները ու մեր ընտանիք բերեցիր նրան»,- գրել է Արևիկը։
Նշենք, որ Հայկազի մայրը՝ Աննա Մկրտչյանը, բավականին ակտիվ է հասարակական կյանքում, նա մասնակից է գրեթե ցանկացած ակցիայի՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Русский