Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆրանսիայի Ազգային ժողովը քվեարկել է «ամուսնական պարտականություն» հասկացությունը վերացնելու օգտին

Blog Image

Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) անդամները միաձայն աջակցել են «ամուսնական պարտականություն» հասկացությունը վերացնող օրինագծին, գրել են ԶԼՄ-ները։

Եթե օրենքն ընդունվի, այն կնշանակի, որ ամուսինները պարտավոր չեն սեռական հարաբերություններ ունենալ։ Օրինագիծը պետք է կքննարկվի Սենատի կողմից։

Օրինագծի հեղինակները հույս ունեն, որ օրենքը կընդունվի մինչև ամառ։ «Ամուսնությունը չի կարող լինել փակ աշխարհ, որտեղ սեռական հարաբերությունների համաձայնությունը համարվում է վերջնական ու ցմահ», - նիստի ժամանակ ասաց օրինագծի համահեղինակ Մարի-Շառլոտ Գարենը։

Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգրքում ամուսնու հետ սեռական հարաբերություններ պահպանելու պարտավորությունը հստակորեն չի նշվում։ Նշվում է, որ «ամուսինները պարտավոր են միասին ընտանեկան կյանք վարել»։ Օրինագծի հեղինակ, Ֆրանսիայի անհնազանդության կուսակցության պատգամավոր Սառա Լեգրենն ասել է, որ օրենքում անորոշ ձևակերպումը դատարանի կողմից կարող է մեկնաբանվել որպես «մահճակալը կիսելու պարտավորություն»։

Սառա Լեգրենը օրինագծի նպատակը նկարագրել է որպես «ամուսնալուծության գործերում քաղաքացիական օրենսգրքի անհեթեթ մեկնաբանությունների կանխարգելում»։ 2019 թվականին Վերսալի վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել տղամարդու օգտին, ով դիմել էր ամուսնալուծության, քանի որ նրա կինը մերժել էր նրան սեռական հարաբերություն ունենալու հարցով։ Լեգրենի խոսքով՝ նախաձեռնությունը նաև ուղղված է ամուսնական բռնության դեմ պայքարին։

 

Send