Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Թեհրանը պատերազմի չի ձգտում, բայց վճռականորեն կարձագանքի ցանկացած ագրեսիայի․ Փեզեշկիան

Blog Image

Թեհրանը պատերազմի չի ձգտում, բայց կարձագանքի իր դեմ ուղղված ցանկացած թշնամու գործողության, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։

«Մենք պատերազմ չենք փնտրում, և սա հստակ ուղերձ է, որը մենք փոխանցել ենք ամբողջ աշխարհին։ Սակայն, Իրանի դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում մենք երբեք լուռ չենք նստի և վճռականորեն կպատասխանենք», - ասել է Պեզեշկյանը Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից առաջ։

Իրանի նախագահը նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում անկայունությունը ոչ մեկի շահերից չի բխում և մարտահրավեր կլինի բոլորի համար։ Այս առումով նա առաջարկել է համատեղ ջանքեր գործադրել տարածաշրջանում անվտանգությունն ու զարգացումն ապահովելու համար։

 

Send