Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել

Blog Image

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կոչ է արել ամրապնդել հրադադարը երկրի հարավում և ստիպել Իսրայելին պահպանել Վաշինգտոնում ստորագրված խաղաղության համաձայնագիրը։

«Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռազմական գործողությունները՝ հրետակոծությունները, ռմբակոծությունները և տների քանդումը իր կողմից օկուպացված հարավային տարածքներում», - ասել է պետության ղեկավարը։

Աունը ընդգծել է, որ հուլիսի 21-ին Վաշինգտոն կատարելիք իր այցի ընթացքում նա կխնդրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ արագացնելու օկուպացիոն ուժերի փուլային դուրսբերումը Լիբանանից։

«Ես բանակցություններ սկսեցի՝ կանգնեցնելու Իսրայելի ռազմական ավերածությունների և ոչնչացման մեքենան, նվազեցնելու մարդկային կորուստները և, ի վերջո, վերջ դնելու օկուպացիային», - նշել է քաղաքական գործիչը։ «Այս քայլը աջակցվել է լիբանանցիների մեծամասնության կողմից, այդ թվում՝ շիա համայնքի, որը ծանր գին է վճարել պատերազմի համար»։

Աունի խոսքով՝ «չնայած խոչընդոտներին և դժվարություններին, բանակցային գործընթացը շարժվում է ճիշտ ուղղությամբ»։

Իսրայելի հետ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 26-ին՝ Վաշինգտոնում ԱՄՆ հովանու ներքո անցկացված հինգ փուլերից հետո։ Դրա համաձայն՝ Լիբանանի զինված ուժերը պետք է աստիճանաբար վերականգնեն «երկրի ողջ տարածքի նկատմամբ արդյունավետ ինքնիշխան վերահսկողությունը»։ Սակայն Իսրայելը հետաձգում է իր զորքերի դուրսբերումը Լիտանի գետից հյուսիս և հարավ երեք տարածքներից, որոնք պետք է զբաղեցնեն Լիբանանի բանակի ստորաբաժանումները։

Send