Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Թեհրանը չի մասնակցում պատերազմի հարցով Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Եգիպտոսի քառակողմ խորհրդակցություններին

Blog Image

ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցություններ չկան, և բոլոր քննարկումները տեղի են ունենում միջնորդների միջոցով, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

Բաղային մեղադրել է Վաշինգտոնին իր դիրքորոշումը անընդհատ փոխելու մեջ՝ նշելով, որ Թեհրանի դիրքորոշումը «պարզ է, ինչպես եղել է սկզբից»։ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանին փոխանցված պահանջներն «անտրամաբանական են»։

Դիվանագետը նաև անդրադարձել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ քառակողմ խորհրդակցություններին՝ նշելով, որ Թեհրանը չի մասնակցում։ «Լավ է, որ տարածաշրջանային երկրները մտահոգված են պատերազմի ավարտով, բայց նրանք պետք է հիշեն, թե ով է այն սկսել», - ընդգծել է նա։

Send