Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ MediaHub TV

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը

Blog Image

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը։ Այս մասին  տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։

Խաչատրյանի հայցադիմումը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու վերաբերյալ է։

Հայցադիմումը մուտքագրվել է երեկ՝ մարտի 16-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։

Հավելենք, որ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել նաև ՀՀ-ին՝ ի դեմս Քննչական կոմիտեի։ Այս մասին MediaHub-ը տեղեկանում է «Դատալեքս» համակարգից։ Խաչատրյանը դատական կարգով պահանջում  է ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը, ինչպես նաև՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում տրամադրել։ Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր  Արամ Մկրտչյանին։ Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։

Send