Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արամայիս Թախմազյանից պահանջում է վերադարձնել տրված բնակարանը. դատարանը վարույթ է ընդունել

Blog Image

Դատարանը վարույթ է ընդունել նախկին Թալինի տարածաշրջանի նախկին հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանի դեմ եկեղեցու ներկայացրած հայցերը։ Այդ մասին տեղեկանում ենք Քաղաքացիական դատարանից։

Եկեղեցին Արամայիս Թախմազյանից պահանջում է վերադարձնել տրված բնակարանն ու Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել էր, որ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը: 

Այդպիսով, կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով։

Send