Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի Տյուր քաղաքի մոտ «Հըզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքների վրա հարվածների մեկնարկի մասին։
Հրեական պաշտպանության բանակը «ստիպված է վճռական գործողություններ ձեռնարկել» Իրանի կողմից աջակցվող խմբավորման դեմ։ Շենքերի մոտակա տարածքների բնակիչներին խորհուրդ է տրվել հեռու մնալ ու շարժվել Զահրանի գետից հյուսիս։
Այսօր առավոտյան Տյուրոսում և քաղաքից արևելք տարածքներում առնվազն երկու շարք հարվածներ են հասցվել։ Հարվածներից մեկը դիպել է քաղաքի շենքերից մեկին ու հրդեհ է առաջացրել։

Русский