Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ

Blog Image

Վաղը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Փեփրոնե, Սուրբ Մարիանե և Սուրբ Շուշանիկ կույսերի հիշատակության տոնը։ Այդ օրը Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի Պատարագ, հայտնում են Արագածոտնի թեմից․

«Սիրելի՛ հավատացյալներ, սեպտեմբերի 22-ին  Սուրբ Փեփրոնե, Սուրբ Մարիանե և Սուրբ Շուշանիկ կույսերի հիշատակության տոնի առիթով, Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը՝ ժամը 10:30:

Հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու»։

Send