Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի

Blog Image

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի շրջանների վրայով Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 133 անօդաչու թռչող սարք։

«Հունիսի 18-ի, Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև հունիսի 19-ի, Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ն ընկած գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 133 անօդաչու թռչող սարք», - ասվում է հայտարարության մեջ։

Անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Վորոնեժի, Օրյոլի, Սմոլենսկի, Տուլայի, Ռոստովի և Ռյազանի մարզերում, Մոսկվայի մարզում, Ղրիմում և Սև ծովում։

Send