Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել են 3-ամյա երեխա և նրա տատիկը

Blog Image

Բելգորոդի մարզի Կրասնայարուժի շրջանում՝ Պերվոմայսկի խուտորում, Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել են երեք տարեկան երեխա և նրա տատիկը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տարածաշրջանի օպերատիվ շտաբը։

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ տղան ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ, իսկ նրա տատիկը՝ որովայնի խոռոչի թափանցող վիրավորում։

Տուժածները տեղափոխվել են Կրասնայարուժի շրջանային հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո երեխային կտեղափոխեն մանկական մարզային կլինիկական հիվանդանոց, իսկ տարեց կնոջը՝ Ռակիտյան շրջանի հիվանդանոց։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգորոդի մերձակայքում ուկրաինական անօդաչու սարքը հարվածել էր մանկական խաղահրապարակի մոտ։ Այդ միջադեպի հետևանքով 13-ամյա դպրոցականի կյանքը փրկել չէր հաջողվել։

Send