2026 թվականի հունվարի 1-ից Վրաստանում «Ընտանի կենդանիների մասին» օրենքն ուժի մեջ կմտնի փուլ առ փուլ։ Այս մասին գրում է aliq.ge:
Ընտանի կենդանիներին առանց վզկապի կամ դնչկալի զբոսանքի տանելու համար տերերը կտուգանվեն 150 լարիի չափով։
Կենդանիների մոնիթորինգի գործակալության հաղորդմամբ՝ նոր օրենսդրության համաձայն առաջին փուլում կենդանու տերը պարտավոր է.
- Հիվանդության առկայության դեպքում կենդանուն տեղափոխել անասնաբուժական հաստատություն;
- Կծածի, քերծվածքի կամ վնասվածքի դեպքում ապահովել գործակալության տեղեկացվածությունը և մեկուսացված կենդանու անասնաբուժական հսկողություն;
- Հասարակական տարածքի աղտոտման դեպքում ապահովել դրա անհապաղ մաքրումը;
- Հատուցել անձին կենդանու պատճառած վնասը;
- Կենդանու մահվան դեպքում համապատասխան վայր տեղափոխել կենդանուն՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան։
Կենդանիների խնամքի կանոնների խախտման կանոնակարգերը ուժի մեջ կմտնեն մի քանի փուլով։
Օրենսդրական փաթեթի լիարժեք իրականացման ժամկետն ընդգրկում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը։

Русский