Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Նոր տարուց առաջ հանդիպման մասին խոսք չկա, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դրա մասին առայժմ խոսք չկա», - ասել է Պեսկովը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը Նոր տարուց առաջ։

Русский