Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի հետ

Blog Image

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է տիկին Քվինի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու փաստը։

Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և ՀՀ Կառավարությանը համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ևս ՀՀ–ԱՄՆ գործակցությունը կզարգանա բոլոր ուղղություններով։

Կողմերը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Send