Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մակրոնը կայցելի Սիրիա

Blog Image

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Սիրիա։ Այս մասին հայտնում է Սիրիայի նախագահի աշխատակազմի լրատվամիջոցների հետ կապերի վարչությունը։

Հաղորդվում է, որ Ֆրանսիայի նախագահը կայցելի Սիրիա՝ երկկողմ հարաբերությունները ամրապնդելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր քննարկելու համար։

Այցի ընթացքում Մակրոնին կուղեկցի պատվիրակություն, որի կազմում կլինեն ներդրողներ և ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներ։

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան և Էմանուել Մակրոնը կլոր սեղանի շուրջ հանդիպում կանցկացնեն պատվիրակությունների հետ։

Send