Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հորմուզում երկու պայթյուն է որոտացել

Blog Image

Հորմուզի նեղուցում երկու պայթյուն է որոտացել, հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի կազմակերպությունը (UKMTO)։ 

Օմանի Քումզար բնակավայրից մոտավորապես 9 ծովային մղոն հարավ-արևելքում տանկերի կապիտանը հայտնել է, որ նեղուցով անցնելիս լսել է երկու պայթյուն։

UKMTO-ն նշել է, որ անձնակազմի կամ նավի վրա վնասվածքներ չեն գրանցվել, և շրջակա միջավայրի աղտոտում չի հայտնաբերվել։

Send