Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հարավային Եմենը հայտարարել է 2 տարվա ընթացքում անջատվելու մասին

Blog Image

Հարավային անցումային խորհրդի (ՀԱԽ) ղեկավար Այդարուս ալ-Զուբեյդին հայտարարել է երկամյա անցումային շրջանի մեկնարկի մասին, որից հետո հարավային Եմենը մտադիր է լիակատար անկախություն ունենալ հյուսիսից զատ։

Ալ-Զուբեյդին այս մասին հայտարարել է AIC հեռուստաալիքի եթերում։

Ըստ ալ-Զուբեյդիի՝ նախատեսվում է ինքնորոշման վերաբերյալ ազգային հանրաքվե։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը հովանավորել ներառական երկխոսությունը։

ՀԱԽ-ին աջակցում է Արաբական Միացյալ Էմիրությունները։

Send