Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհին գազ տեղափոխող կցորդով բեռնատարը կողաշրջվել է

Blog Image

Ապրիլի 29-ին, ժամը 10։39-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ գազ տեղափոխող կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Փամբակ գյուղի սկզբնամասում «Iveco» մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոմեքենայի բաքից առկա է վառելիքի արտահոսք։

Հրշեջ-փրկարարները հերթապահել են մինչ վերամբարձ կռունկի օգնությամբ բեռնատարի ուղղումը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Send