Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փակ վիճակում են բերել, դա ինձ տանջում է մինչ օրս. գոնե վերջին անգամ համբուրեի, ասեի գնաս բարով, իմ բալա». Թևանիկը՝ Հովհաննես Խոդերյանը կդառնար 28 տարեկան

Blog Image
Հայաստան մայրիկը Եռաբլուրում պատմում էր. «Փակ վիճակում են բերել, դա ինձ տանջում է մինչ օրս։ Որ ես իրա սիրուն երեսը չեմ տեսել... Գոնե վերջին անգամ համբուրեի, ասեի գնաս բարով, իմ բալա...»
Հովհաննես Խոդերյանը՝ Թևանիկը, երեկ կդառնար 28 տարեկան։ Կամավոր գնաց իր հայրենի Շուշին պաշտպանելու։ Գնաց ու մնաց բարձունքում, միացավ երկնային զորքին...
Երկնային ծնունդդ շնորհավոր, Հովո ջան։ Մամադ ոչ մի օր, ոչ մի ժամ չի համակերպվել կորստիդ հետ, չի մխիթարվել ոչ մի բանով...
Լույսների մեջ մնաս, քաջ տղա։

Send