Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Գույքը հափշտակելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Blog Image

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունը իրացվեց Լոռու մարզի գործընկերների հետ համատեղ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով հետախուզվող, Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը ապրիլի 8-ին՝ ժամը 16։30-ին, հայտնաբերվեց մայրաքաղաքում, ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Send