Պեկինը մերժել է Վաշինգտոնի՝ միջուկային զինաթափման բանակցություններին մասնակցելու առաջարկը, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
«Չինաստանի միջուկային ուժերը գտնվում են բոլորովին այլ մակարդակի վրա, քան ԱՄՆ-ի և Ռուսաստանի ուժերը»,- ընգծել է Մաո Նինգը ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ անարդար, իռացիոնալ և անիրագործելի է Պեկինից պահանջել մասնակցել Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այսպես կոչված եռակողմ միջուկային զինաթափման բանակցություններին։

Русский