Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը զուգահեռ. Պուտինը Մոսկվայում ընդունել է Աբբասին (տեսանյութ)

Blog Image

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասին: Հանդիպումը տեղի է ունենում Գազայի հատվածի Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության հետ միաժամանակ (Դավոս, Շվեյցարիա)։

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է 1 միլիարդ դոլար ուղարկել Խաղաղության խորհրդին՝ պաղեստինյան ժողովրդին աջակցելու համար։

Աբբասը Ռուսաստանին անվանել է Պաղեստինի մեծ բարեկամ։ Պուտինն Աբբասին տեղեկացրել է, որ նախկինում ԱՄՆ-ի հետ քննարկել է սառեցված ակտիվների՝ Խաղաղության խորհրդին փոխանցման հարցը։

«Միայն պաղեստինյան պետության լիարժեք գործունեությունը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում կարգավորման», - հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը։

Կադրերն այստեղ

Send