Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքի ներքո կլինի

Blog Image

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, որոշել է որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ։

Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով: Նշված քրեական գործով տուժողներ են ճանաչված Արամայիս Թախմազյանը (կարգալույծ եղած նախկին տեր Թադեն) և Ստեփան Ասատրյանը (կարգալույծ եղած նախկին տեր Արամը)։

 

 

Send