Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Վահե Հակոբյանը դատական հայց է ներկայացրել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանի դեմ

Blog Image

Սյունիքի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դատական հայց է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի դեմ։

Հակոբյանը պահանջել է, որպեսզի Խաչատրյանը դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր վերաբերյալ ներկայացված և զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալները. «2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը։ Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են: Այսօր էլ, հանուն գողացածը պահելու, միավորվում են տեղական և ոչ տեղական օլիգարխիաների ներկայացուցիչներ, ովքեր փորձելու են մեծ գումարներ ծախսել և վերջին ճակատամարտը տալ հայոց պետականության դեմ՝ մի վերջին անգամ հույս փայփայելով, որ կարող են մոլորեցնել կամ խաբել հայ ժողովրդին», տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

 

Սյունիքի նախկին մարզպետը պատգամավորից պահանջում է նաև վնասի փոխհատուցում՝ մեկ միլիոն դրամ։

Գործը դատարան է մուտքագրվել մարտի 13-ին ու մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին։ Հայցը դեռ վարույթ չի ընդունվել։

Send